Ձիաթերապիա-ձիավարության առաջին սեմինար պարապմունքը երկարացված օրվա կազմակերպիչների և կազմակերպիչների հետ

Стандартный

Այսօր տեղի ունեցավ կրթահամալիրի երկարացված օրվա կազմակերպիչների և կազմակերպիչների, դասավանդողների  ձիավարության ու ձիերի խնամքի առաջին սեմինար պարապմունքը: Իհարկե պարապմունքը իրենից ենթադրում է նվազագույնը տեսական մաս, և ավելի շատ գործնական՝ ձիերի խնամք, սանրել, մաքրել, քայլեցնել, սանձը կապել և այլն: Երկարացված օրվա կազմակերպիչների հետ այսօր  տեսական դասընթաց տեղի ունեցավ, քանի որ շատերը չէին բերել փոխնորդ հագուստներ: Պայմանավորվեցինք, որ հաջորդ անգամ բոլորը կգան համապատասխան հանդերձանքով և կսկսեն ձիերի խնամքից, տարրական իմացականից, ձիերի մասին տեղեկություններից, ճիշտ վարելու ձևերից մինչև նստելու, թամբելու, սանձելու հմտություններ:

Օրվա եկրորդ կեսին ՝ 15:15 սեմինար-պարապմունքը անցկացրեցինք յուրաքանչյուր դպրոցից մասնակից դասավանդողների, կազմակերպիչների հետ: Խնամեցինք Մաշա անունով ծանրաքարշին, ծանոթացանք ձիու խնամքի համար անհրաժեշտ բոլոր  խնամքի միջոցներին, սանրեցինք, մաքրեցինք հատուկ հարմարանքով և հերթը հասավ գործանական պարապմունքին՝ ձիու սանձը կապելուն, թամբելուն, և ճիշտ նստելուն: Շրջաններ կատարեցինք, ճիշտ կեցվածքի հետագա զարգացման համար: Մյուս հանդիպումների ընթացքում կկրկնենք այն ինչ այսօր արեցինք, և կշարժվենք առաջ:

Оставьте комментарий