🌽🍆🍅🍓🍈🍉🍒

Стандартный

ԱԳԱՐԱԿ ուսումնական կենտրոն

Ինչպես հայտնի է յուրաքանչյուր սեբաստացու, կրթահամալիրի ամենասիրված ծեսերից է Ղափամաjի ծեսը, այդ իսկ պատճառով մեր տնտեսությունում մեծ ուշադրության ու խնամքի է արժանանում դդմի աճեցումը: Այս տարին բացառություն չէ, և եթե անկեղծ, բոլոր ցանած սերմերից չգիտես՝ ինչու՞ առաջինը ծլեց հենց դդմի սերմը, և հետո նոր ձմերուկն ու մնացած սածիլները։ Եվ հուսով ենք, որ այս տարի դդմի ծեսին կմիանա նաև ձմերուկի տոնը։






View original post

Реклама

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների Ագարակի գործունեություն. ակումբներ

Стандартный

Շնասերի ակումբ- Արևմտյան դպրոց- 1, 2,  3,

Նախագիծ-կենդանիների խնամք-Մելինե Սիմոնյան- 1, 2, 3

Կենդանասերի ակումբ- Միջին դպրոց- 1

Արևմտյան դպրոցի սովորողների ուսումնական պարապմունքները տեխնոլոգիա և բնագիտության դասաժամերին
Սոնա Փափազյանի բլոգ
Շուշան Ալեքսանյանի բլոգ

Միջին դպրոցի ուսումնական պարապմունքների գրաֆիկ
Ուսումնական ագարակը՝ երկարացված օրվա ճամբարում

Հյուսիսային դպրոցի Ուսումնական Ագարակի գրաֆիկ— Ռիմա Երիմյանի բլոգում- 1, 2

 

Հայ-բելգիական ճամբարը Ագարակում

Стандартный

Հայ-բելգիական երկշաբաթյա ճամբարի մասնակիցները իրենց ամենօրյա ճամբարային կյանքի կարևոր մասն էին դարձրել Ագարակ այցելությունը: Ագարակում աշխատանքը շատ է, իսկ մեր ճամբարական ընկերները անտրտունջ ու սիրով, պատասխանատվությամբ էին մոտենում իրենց առջև դրված բոլոր խնդիրներին, ու խմբակային աշխատանքի արդյունքում ունենք հսկայական ծավալի արված աշխատանք: Յուրաքանչյուրը գլուխը կախ, հայացքը կենտրոնացրած իր գործին, առանց ավելորդ  խոսքերի, ավելորդ որակումների պրոֆեսիոնալ ու հոգատար վերաբերմունք արվող աշխատանքին, կենդանիներին, ամեն ինչի, ինչը վստահվել էր իրենց: Արդյունավետ շրջան էր….

Ճամբարականները Ագարակում

Стандартный

Այսօր Ագարակ էին այցելել Արևելյան ճամբարի ճամբարականները, իրենց ջոկատավարի հետ: Մի մասը ձիավարեց, մյուս մասն էլ զբաղվեց կենդանիների խնամքով, ծանոթացավ Ագարակում բնակվող կենդանիների հետ:

Ճամաբարականները հիացած էին կենդանիների բազմազանությամբ, հետաքրքրված էին նրանց առանձնահատկություններով, շոյեցին, չվախեցան:

Ջավախքի հյուրերը Ագարակում

Стандартный

Կրթահամալիրում  կրթական փոխանակումների ծրագրով հյուրընկալվել էին Վրաստանի Ախալքալաքիի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի սովորողների և ուսուցիչների խումբը: Նրանք եղան նաև Ագարակում, ձիավարեցինք, ծանոթացան Ագարակի մյուս կենդանիների հետ, զարմացան ու հիացան կրթահամալիր բազմատեսակ հնարավորություններով:

Մխրթար Սեբաստացի Ագարակ

Стандартный

<< Մխրթար Սեբաստացի >> ագարակում գործում է՝

  •  ձիավարության ակումբ
  • շնասերի ակումբ
  • կենդանասերի ակումբ

Ձիավարության ակումբում կարող եք ծանոթանալ ձիերի խնամքին, ցեղատեսակներին և զբաղվել ձիավարությամբ բարձրակարգ մասնագետների օգնությամբ։ Շնասերի ակումբում կարող եք զբաղվել շների խնամքով, վարժեցմամբ և ինչպես պաշտպանվել փողոցային շների հարձակումից։ Կենդանասերի ակումբը հնարավորություն կտա ծանոթանալ ընտանի կենդանիներին նրանց տեսակներին խնամքին և բազմացմանը։

Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ…..

 

 

 

 

 

 

Ագարակի ակտիվ առօրյան

Стандартный

Այսօր Արևմտյան դպրոցի սովորղների  մեծ խումբ այցելեց հերթական ձիավարության պարապմունքին: Կատարվող վարժությունների համակարգը, ձիու հետ շփումը իր նպաստավոր արդյունքի մասին արդեն իսկ խոսում է, քանի որ շատերի մոտ կա նկատելի առաջընթաց՝ վախի հաղթահարման, մկանների բացվելուն ուղղված, ֆիզիկական կոփվածության:

Օրվա երկորդ կեսին տեղի ունեցավ դասավանդողների սեմինար-պարապմունքը, որի ընթացքում նրանք խնամեցին, մաքերեցին, սանձը կապեցին և ձիավարեցին: