Monthly Archives: Май 2017

Ագարակի ակտիվ առօրյան

Стандартный

Այսօր Արևմտյան դպրոցի սովորղների  մեծ խումբ այցելեց հերթական ձիավարության պարապմունքին: Կատարվող վարժությունների համակարգը, ձիու հետ շփումը իր նպաստավոր արդյունքի մասին արդեն իսկ խոսում է, քանի որ շատերի մոտ կա նկատելի առաջընթաց՝ վախի հաղթահարման, մկանների բացվելուն ուղղված, ֆիզիկական կոփվածության:

Օրվա երկորդ կեսին տեղի ունեցավ դասավանդողների սեմինար-պարապմունքը, որի ընթացքում նրանք խնամեցին, մաքերեցին, սանձը կապեցին և ձիավարեցին:

Նոր հրե հովատակ Ագարակում

Стандартный

18336813_1291604670957645_563252442_nԴե ինչ, այսօր Ագարակում նորամուտ է՝ նոր հովատակ՝հուր-հրեղեն, նվեր-պարգև ունենք: Գեղեցիկ, սլացիկ, հնազանդ ձին այսուհետև պատկանում է կրթահամալիրի Ագարակին, և մի քանի փորձնական պարապմունքներից հետո, կսպասարկի այցելուներին: Նոր հովատակի ներկայությունը ակտիվություն ու խրխինջների չդադարող ալիք բարձրացրեց Ագրակում: Արևմտյան դպրոցից սովորողների խմբեր, դասավանդողներ, նվիրող կողմից լրատվամիջոցներ, կազմակերպիչներ ներկա էին նորամուտին: Read the rest of this entry

Արևելյան դպրոցի այցելուները

Стандартный

 

Արևմտյան դպրոցի կրտսեր կենդանասերները այսօր մեզ հյուր էին եկել

Галерея

Ձիաթերապիա-ձիավարության առաջին սեմինար պարապմունքը երկարացված օրվա կազմակերպիչների և կազմակերպիչների հետ

Стандартный

Այսօր տեղի ունեցավ կրթահամալիրի երկարացված օրվա կազմակերպիչների և կազմակերպիչների, դասավանդողների  ձիավարության ու ձիերի խնամքի առաջին սեմինար պարապմունքը: Իհարկե պարապմունքը իրենից ենթադրում է նվազագույնը տեսական մաս, և ավելի շատ գործնական՝ ձիերի խնամք, սանրել, մաքրել, քայլեցնել, սանձը կապել և այլն: Երկարացված օրվա կազմակերպիչների հետ այսօր  տեսական դասընթաց տեղի ունեցավ, քանի որ շատերը չէին բերել փոխնորդ հագուստներ: Պայմանավորվեցինք, որ հաջորդ անգամ բոլորը կգան համապատասխան հանդերձանքով և կսկսեն ձիերի խնամքից, տարրական իմացականից, ձիերի մասին տեղեկություններից, ճիշտ վարելու ձևերից մինչև նստելու, թամբելու, սանձելու հմտություններ:

Օրվա եկրորդ կեսին ՝ 15:15 սեմինար-պարապմունքը անցկացրեցինք յուրաքանչյուր դպրոցից մասնակից դասավանդողների, կազմակերպիչների հետ: Խնամեցինք Մաշա անունով ծանրաքարշին, ծանոթացանք ձիու խնամքի համար անհրաժեշտ բոլոր  խնամքի միջոցներին, սանրեցինք, մաքրեցինք հատուկ հարմարանքով և հերթը հասավ գործանական պարապմունքին՝ ձիու սանձը կապելուն, թամբելուն, և ճիշտ նստելուն: Շրջաններ կատարեցինք, ճիշտ կեցվածքի հետագա զարգացման համար: Մյուս հանդիպումների ընթացքում կկրկնենք այն ինչ այսօր արեցինք, և կշարժվենք առաջ:

Կրթական փոխանակում Ստեփանակերտի թիվ 2 հիմնական դպրոցի հետ. օր 4-րդ

Стандартный

 

Այսօր մեր գործընկերների հետ մասնակցեցինք ընդհանուր պարապմունքի մայր դպրոցում: Այնուհետ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում կատարված ու կատարվելիք նախագծերի ամփոփման թեմայով:

Օրվա երկրորդ կեսն անցկացրեցինք ագարակում՝ ձիավարություն ունեցանք, ծանոթացանք ձիերի խնամքին, ինչպես նաև Ստեփանակերտի դպրոցի սովորողները միասնական ծառատունկ ունեցան Արևմտյան դպրոցի «Շնասերի ակումբի» սովորողների հետ:

Կրթական փոխանակում. օր 3-րդ

Стандартный

Ստեփանակերտի թիվ 2  հիմնական դպրոցի մեր գործընկերների օրը շատ հագեցած անցավ: Առավոտյան նախաճաշելուց հետո միասին քայլել ենք Արհեստների դպրոց, այնտեղ բակային աշխատանքեր են արել, բակի բարեկարգմանն ենք մասնակել, այնուհետ ՝ պարուսույց Սաշա Սարգսյանի ուղեկցությամբ եղել ենք Եռաբլուրում, անմահ զոհերի հիշատակին ծաղիկներ դրել:

Օրվա երկրորդ հատվածը անցկացրել ենք ագարակում: Ագարակում շատ գործ կա, և մեր ընկերների ներկայությունն ու օգնությունը մեզ շատ էր անհրաժեշտ: Հողի հարթեցման աշխատանքներ կատարեցինք, ծառերի խնամք, ախոռում նորոգման աշխատանքներ: